Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Պլաստիկ, էսթետիկ
վիրաբուժություն
և վերականգնողական
միկրովիրաբուժություն

Միկրովիրաբուժություն

Պլաստիկ
վիրաբուժություն

Էսթետիկ
կոսմետոլոգիա

Ձեր հարցումը

Խորհրդատվություն

Եղե՛ք առավել գեղեցիկ ու երիտասարդ

Միջամտություններ, վիրահատություններ

Միկրո
վիրաբուժություն


Միկրովիրաբուժությունը բժշկության նոր ուղղություն է, որը պրակտիկորեն զգալիորեն հեշտացրել է պլաստիկ վիրաբուժությունը ինչպես պլաստիկ վիրաբույժի, այնպես էլ պացիենտի համար: Այսպիսի առաջադեմ վիրահատական տեխնիկայով պլաստիկ վիրաբույժը կարող է իր աշխատանքն սռավել հստակ և ճշգրիտ իրականացնել, քան նախկինում:

Միկրովիրաբուժության մեջ ավելի ճշգրիտ աշխատանքի նպատակով կիրառվում է մանրադիտակ՝ բարձր լարվածության պայմաններում, որի պարագայում կիրառվում են նոր եղանակներ, ինչպիսիք են` արյունատար անոթների և նյարդային վերջավորությունների կարումը: Այս մեթոդների կիրառման դեպքում իմպլանտներն անհրաժեշտ արյուն են ստանում և, փաստորեն, սկսում են գործել որպես օրգանիզմի մաս: Այսպիսով, իմպլանտներն այլևս օտար օրգան չեն համարվում: Միկրովիրաբուժությունը կարող է հրաշքներ գործել կոսմետիկ և վերականգնողական վիրահատություններ իրականացնելիս:

   Կարդալ ավելին...

Պլաստիկ վիրաբուժություն


Պլաստիկ վիրաբուժությունը զբաղվում է մարմնի առանձին մասերի և օրգանների ֆունկցիայի և/կամ ձևի վերականգնմամբ, որոնք ընկճվել կամ վնասվել են հիվանդության կամ վնասվածքի արդյունքում, կամ հեռացվել են վիրահատական ճանապարհով: Պլաստիկ վիրաբուժությունը նաև զբաղվում է մարդու գործունեության վրա անդրադարձող բնածին անոմալիաների բուժմամբ և դեֆեկտների շտկմամբ:

 

Պլաստիկ վիրաբուժության հիմնական եղանակներն են՝ հյուսվածքների տեղաշարժումը, տրանսպլանտացիան (փոխպատվաստումը) և փոխարինող նյութերի իմպլանտացիան (ներդրումը):

 

Այսօր պլաստիկ վիրաբուժությունը բժշկության արագ զարգացող ճյուղերից է: Նրանում կիրառվում են բոլոր  ամենաժամանակակից գիտական ձեռքբերումները, ինչպիսիք են լազերը, էնդոսկոպիկ միջամտությունները և այլն: Այն միայն գեղեցկություն չէ, նաև օգնում է վերադարձնել նախկին կառուցվածքը: Օրինակ, մաստէկտոմիայից (կրծքագեղձերի հեռացում) հետո կնոջը պլաստիկ վիրաբուժությունն օգնում է վերադարձնել կրծքի ձևը: Ներկայում պլաստիկ վիրաբուժության հնարավորությունները բավականին ընդլանված են:

 

Պլաստիկ վիրաբուժությունը քայլ է դեպի ավելի հաջողակ կյանք:

 

Պլաստիկ վիրաբուժությունը գործունեության շատ հետաքրքիր ոլորտ է, որի մասին կյանքում գոնե մեկ անգամ մտածել է յուրաքանչյուր կին (կամ տղամարդ): Սակայն հաճախ պլաստիկ վիրահատությունների գներն արգելք են հետագա քայլեր ձեռնարկելու համար: Այնուամենայնիվ, պլաստիկ վիրաբուժությունը ներդրում է դեպի ավելի լավ և լիարժեք կյանք, Ձեր ներդրումն է Ձեր մեջ:

 

Երբեմն գեղեցկանալու համար վիրահատություններն իրականացվում են փառասիրությունից դրդված, բոլոր դեպքերում, դրանք ունենում են կտրուկ պատճառ, ինչպիսիք են, օրինակ հսկայական սպին, անհամաչափ կամ տձև մարմնի մասը և այլն: Եթե Դուք ձեր մարմնի մեջ Ձեզ անհարմարավետ եք զգում, պետք է մատծել, թե ինչպես այն բարեփոխել: Առաջին հերթին, պետք է սիրել սեփական անձը, և միայն այդ ժամանակ կստացվի հարաբերություններ ստեղծել շրջապատի հետ ու խիզախել կյանքի դժվարությունների դեմ: Թողարկվում է դոմինոյի զարգացող էֆեկտը:

 

Պլաստիկ վիրահատությունների գները շատերի համար մատչելի չեն, միևնույն ժամանակ արտաքինի թերությունների շտկումը թույլ է տալիս շատ բան շահել.

 

  • բարձրանում է ինքնագնահատականը, կյանքից և շրջապատից բավարարվածության աստիճանը, թվում է, թե աշխարհին նայում եք վարդագույն ակնոցներով,
  • բարելավվում են հարաբերությունները հարազատների և գործընկերների հետ, ինչի շնորհիվ մի քանի անգամ բարձրանում է կյանքի որակը, ասես շարժվում եք չընդհատվող հաղթանակների արագընթաց մայրուղիով: 

 

Համաձա՞յն եք, արդյո՞ք «արտաքին գեղեցկության» բացակայությունը չի խոչընդոտում «ներքին գեղեցկությանը»: Չէ՞ որ ոչ էսթետիկ արտաքինը հաճախ բերում է ցածր ինքնագնահատականի, որն իր հերթին դեստրուկտիվ է և մարդուն սխալ ճանապարհով է տանում:  Արդյունքում, կրկնելով ազգային իմաստությունը, կարելի է վստահորեն պնդել. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Բարին բարի է ծնում և հակառակը:

 

Այդ պատճառով մարդու արտաքինն ամենակարևոր արժույթներից է: Ավելի հմայիչ մարդիկ, որպես կանոն, ավելի հաջողակ են, իսկ դա նշանակում է, որ գեղեցկանալու վիրահատությունն արդարացված է:  Միևնույն ժամանակ պետք է լցվել համբերությամբ, քանի որ իրական արդյունքները կարող են անմիջապես չերևալ:

 

Ցանկացած պլաստիկ վիրահատության համար հակացուցում են հետևյալ վիճակները.

 

•    շաքարային դիաբետը,
•    ուռուցքային հիվանդությունները,
•    արյան մակարդելիության խանգարումները,
•    սրտի արատները,
•    էնդոկրին համակարգի խանգարումները,
•    տարիքը (մինչև 18 տարեկան),
•    մաշկի բորբոքային ախտահարումները,
•    ներքին օրգանների քրոնիկական հիվանդությունները,
•    զարկերակային գերճնշումը,
•    սիրտ-անոթային համակարգի լուրջ խնդիրները,
•    հոգեկան հիվանդությունները:

 

   Կարդալ ավելին...

Էսթետիկ կոսմետոլոգիա


Էսթետիկ կոսմետոլոգիայում կիրառվում են ոչ միջամտական կամ քիչ միջամտական, նվազ վնասվածքային եղանակներ:

Հաճախ մարդիկ իրենց արտաքինը կապում են այն հաջողությունների և անհաջողությունների հետ, որոնք նրանք ունեցել են կյանքի ընթացքում: Շատերը հակված են այս գործոնների փոխկապակցվածության գերագնահատմանը և նրանց միջև ուղղակի կապ են գտնում: Այդ պատճառով պլաստիկ վիրաբույժներին, ովքեր էսթետիկ կոսմետոլոգիայի եղանակներով կարող են շտկել արտաքինի թերությունները, դիմում են ո՛չ միայն կանայք, այլ նաև` տղամարդիկ: Մարդիկ համարում են, որ իրենց արտաքինի փոփոխության հետ կփոխվի նաև իրենց կյանքը:  

Էսթետիկ կոսմետոլոգիայի հնարավորություններն այսօր այնպիսին են, որ մարդը կարող է փոխել ո՛չ միայն իր արտաքինն ու դիմագծերը, այլ նաև շտկել կառուցվածքի թերությունները և վերադարձնել երիտասարդությունը: Այս մետամորֆոզներն օգնում են մարդուն լիովին շրջել նաև իրենց ներարշխարհը: Հաճախ ֆիզիկական կամ կոսմետիկ դեֆեկտի շտկումը մարդուն օգնում է հանգիստ ապրել, նոր հարաբերություններ ստեղծել այլ մարդկանց հետ և դրսևորել իր տաղանդները:  
 
Այսօրվա իրականությունն այն է, որ աշխատանքում հաջողությունը, հատկապես անձնական կյանքում, հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչպիսի տեսք ունի մարդը, որքանով է նա խնամված, առողջ, երիտասարդ և գեղանի:


Լավ տեսք ունենալու համար մշտական սպորտային պարապմունքները միշտ չէ, որ բավարար են:  Արտաքինի շատ թերություններ կարելի է շտկել միայն պլաստիկ կոսմետոլոգիայի եղանակներով, որոնք ենթադրում են ինչպես վիրաբուժական միջամտություն, այնպես էլ ոչ վիրահատական եղանակներ:

   Կարդալ ավելին...

Այլ


Մաշկի և ենթամաշկի գոյացությունների վիրաբուժություն
Մաշկի գոյացությունների ոչ վիրահատական հեռացում

   Կարդալ ավելին...


CV


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

2005-ից մինչ օրս   Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում. սկզբում՝ ավագ լաբորանտ, այնուհետեւ՝ ասիստենտ, այժմ՝ ավագ դասախոս

2002-2005              Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում՝ որպես կլինիկական օրդինատոր (համալսարանական կլինիկական №1 հիվանդանոց), շնորհված է բժիշկ-օրդինատորի աստիճան` պլաստիկ վերականգնողական վիրաբույժ և միկրովիրաբույժ մասնագիտությամբ (գերազանցությամբ)

   Կարդալ ավելին...

Վերջին թարմացումներ

Եթե ունեք առաջարկություններ, գրե՛ք մեզ, եվ մենք սիրով կքննարկենք

Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է
Ստորև կարող եք թողնել Ձեր մեկնաբանությունը



Ձեր գնահատականը` մեր ծառայությանը



Ի՞նչ են գրում մեր հաճախորդները...

Ջլային գանգլիոնի վիրահատական հեռացում
Դեմքի և պարանոցի ձգում Բլեֆարոպլաստիկա
Բազալ բջջային կարցինոմա
Բազալ բջջային կարցինոմա
Բլեֆարոպլաստիկա
Բազկի գոյացություն (ճարպագունդ)
Գոյացություն հեռացում
Մաշկի բազալիոմա
Վիրահատությունից հետո
Քթի պլաստիկա
Վիրահատությունից հետո
Ականջի լոշտակություն
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Վիրահատությունից հետո
Մաշկի բազալիոմա
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր
Վիրահատությունից հետո
Մաշկի պիգմենտային նևուս
Վիրահատությունից հետո
Մաշկի չարորակ գոյացություն (տափակ բջջային կարցինոմա)
Վիրահատությունից հետո
Մրճանման մատներ
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Ականջի անդամահատում (ավտովթար)
Մրճանման մատներ
Վիրահատությունից հետո
Մրճանման մատներ
Ականջի միակողմանի լոշտակություն
Վիրահատությունից հետո
Դաստակի պայթունային վնասվածք
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո
Ոտնաթաթի մատների սնուցման խանգարում և կոտրվածք (հետվնասվածքային)
Քթի պլաստիկա
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո
Բազկի մկանների վնասվածք
«Կախված որովայն»
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո
Նախաբազկի վնասվածք (ավտովթար)
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Վիրահատությունից հետո
Նախաբազկի վնասվածք (ավտովթար)
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո
Կախված կոպեր և կոպերի ճողվածք
Դաստակի ոչ լրիվ անդամահատում (Էլեկտրական սղոցով վնասվածք)
Ծերունական դեմք ախտանիշ
Վիրահատությունից հետո
Դեմքի ձգում
Առյուծի հոշոտման արդյունք
Վիրահատությունից հետո
Նախաբազկի և դաստակի Էլեկտրական սղոցով վնասվածք
Վիրահատությունից հետո
Դաստակի ոչ լրիվ անդամահատում (Էլեկտրական սղոցով վնասվածք)
Վիրահատությունից հետո

Warning: array_combine(): Both parameters should have an equal number of elements in /sites/drtehmine.com/includes/home/home_map_contact.php on line 6

Warning: strtr(): The second argument is not an array in /sites/drtehmine.com/includes/home/home_map_contact.php on line 7

Լրացուցիչ տեղեկատվություն

Երկ. 09:00 - 17:00
Երք. 09:00 - 17:00
Չրք. 09:00 - 17:00
Հնգ. 09:00 - 17:00
Ուրբ. 09:00 - 17:00
Աբովյան փող., 58, Երևան, 0025, ՀՀ
+374 60 62 13 95;
+374 94 46 94 84
info@drtehmine.com

     Կարդալ ավելին...

Կապ մեզ հետ

Խորհրդատվություն

Կապ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84