Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Էսթետիկ կոսմետոլոգիա /

Էսթետիկ կոսմետոլոգիա

Էսթետիկ կոսմետոլոգիայում կիրառվում են ոչ միջամտական կամ քիչ միջամտական, նվազ վնասվածքային եղանակներ:

Հաճախ մարդիկ իրենց արտաքինը կապում են այն հաջողությունների և անհաջողությունների հետ, որոնք նրանք ունեցել են կյանքի ընթացքում: Շատերը հակված են այս գործոնների փոխկապակցվածության գերագնահատմանը և նրանց միջև ուղղակի կապ են գտնում: Այդ պատճառով պլաստիկ վիրաբույժներին, ովքեր էսթետիկ կոսմետոլոգիայի եղանակներով կարող են շտկել արտաքինի թերությունները, դիմում են ո՛չ միայն կանայք, այլ նաև` տղամարդիկ: Մարդիկ համարում են, որ իրենց արտաքինի փոփոխության հետ կփոխվի նաև իրենց կյանքը:  

Էսթետիկ կոսմետոլոգիայի հնարավորություններն այսօր այնպիսին են, որ մարդը կարող է փոխել ո՛չ միայն իր արտաքինն ու դիմագծերը, այլ նաև շտկել կառուցվածքի թերությունները և վերադարձնել երիտասարդությունը: Այս մետամորֆոզներն օգնում են մարդուն լիովին շրջել նաև իրենց ներարշխարհը: Հաճախ ֆիզիկական կամ կոսմետիկ դեֆեկտի շտկումը մարդուն օգնում է հանգիստ ապրել, նոր հարաբերություններ ստեղծել այլ մարդկանց հետ և դրսևորել իր տաղանդները:  
 
Այսօրվա իրականությունն այն է, որ աշխատանքում հաջողությունը, հատկապես անձնական կյանքում, հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչպիսի տեսք ունի մարդը, որքանով է նա խնամված, առողջ, երիտասարդ և գեղանի:


Լավ տեսք ունենալու համար մշտական սպորտային պարապմունքները միշտ չէ, որ բավարար են:  Արտաքինի շատ թերություններ կարելի է շտկել միայն պլաստիկ կոսմետոլոգիայի եղանակներով, որոնք ենթադրում են ինչպես վիրաբուժական միջամտություն, այնպես էլ ոչ վիրահատական եղանակներ:

Առաջարկվող ծառայություններ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84