Գլխավոր / Պլաստիկ վիրաբուժություն /
Պլաստիկ վիրաբուժությունը զբաղվում է մարմնի առանձին մասերի և օրգանների ֆունկցիայի և/կամ ձևի վերականգնմամբ, որոնք ընկճվել կամ վնասվել են հիվանդության կամ վնասվածքի արդյունքում, կամ հեռացվել են վիրահատական ճանապարհով: Պլաստիկ վիրաբուժությունը նաև զբաղվում է մարդու գործունեության վրա անդրադարձող բնածին անոմալիաների բուժմամբ և դեֆեկտների շտկմամբ:
Պլաստիկ վիրաբուժության հիմնական եղանակներն են՝ հյուսվածքների տեղաշարժումը, տրանսպլանտացիան (փոխպատվաստումը) և փոխարինող նյութերի իմպլանտացիան (ներդրումը):
Այսօր պլաստիկ վիրաբուժությունը բժշկության արագ զարգացող ճյուղերից է: Նրանում կիրառվում են բոլոր ամենաժամանակակից գիտական ձեռքբերումները, ինչպիսիք են լազերը, էնդոսկոպիկ միջամտությունները և այլն: Այն միայն գեղեցկություն չէ, նաև օգնում է վերադարձնել նախկին կառուցվածքը: Օրինակ, մաստէկտոմիայից (կրծքագեղձերի հեռացում) հետո կնոջը պլաստիկ վիրաբուժությունն օգնում է վերադարձնել կրծքի ձևը: Ներկայում պլաստիկ վիրաբուժության հնարավորությունները բավականին ընդլանված են:
Պլաստիկ վիրաբուժությունը քայլ է դեպի ավելի հաջողակ կյանք:
Պլաստիկ վիրաբուժությունը գործունեության շատ հետաքրքիր ոլորտ է, որի մասին կյանքում գոնե մեկ անգամ մտածել է յուրաքանչյուր կին (կամ տղամարդ): Սակայն հաճախ պլաստիկ վիրահատությունների գներն արգելք են հետագա քայլեր ձեռնարկելու համար: Այնուամենայնիվ, պլաստիկ վիրաբուժությունը ներդրում է դեպի ավելի լավ և լիարժեք կյանք, Ձեր ներդրումն է Ձեր մեջ:
Երբեմն գեղեցկանալու համար վիրահատություններն իրականացվում են փառասիրությունից դրդված, բոլոր դեպքերում, դրանք ունենում են կտրուկ պատճառ, ինչպիսիք են, օրինակ հսկայական սպին, անհամաչափ կամ տձև մարմնի մասը և այլն: Եթե Դուք ձեր մարմնի մեջ Ձեզ անհարմարավետ եք զգում, պետք է մատծել, թե ինչպես այն բարեփոխել: Առաջին հերթին, պետք է սիրել սեփական անձը, և միայն այդ ժամանակ կստացվի հարաբերություններ ստեղծել շրջապատի հետ ու խիզախել կյանքի դժվարությունների դեմ: Թողարկվում է դոմինոյի զարգացող էֆեկտը:
Պլաստիկ վիրահատությունների գները շատերի համար մատչելի չեն, միևնույն ժամանակ արտաքինի թերությունների շտկումը թույլ է տալիս շատ բան շահել.
Համաձա՞յն եք, արդյո՞ք «արտաքին գեղեցկության» բացակայությունը չի խոչընդոտում «ներքին գեղեցկությանը»: Չէ՞ որ ոչ էսթետիկ արտաքինը հաճախ բերում է ցածր ինքնագնահատականի, որն իր հերթին դեստրուկտիվ է և մարդուն սխալ ճանապարհով է տանում: Արդյունքում, կրկնելով ազգային իմաստությունը, կարելի է վստահորեն պնդել. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Բարին բարի է ծնում և հակառակը:
Այդ պատճառով մարդու արտաքինն ամենակարևոր արժույթներից է: Ավելի հմայիչ մարդիկ, որպես կանոն, ավելի հաջողակ են, իսկ դա նշանակում է, որ գեղեցկանալու վիրահատությունն արդարացված է: Միևնույն ժամանակ պետք է լցվել համբերությամբ, քանի որ իրական արդյունքները կարող են անմիջապես չերևալ:
Ցանկացած պլաստիկ վիրահատության համար հակացուցում են հետևյալ վիճակները.
• շաքարային դիաբետը,
• ուռուցքային հիվանդությունները,
• արյան մակարդելիության խանգարումները,
• սրտի արատները,
• էնդոկրին համակարգի խանգարումները,
• տարիքը (մինչև 18 տարեկան),
• մաշկի բորբոքային ախտահարումները,
• ներքին օրգանների քրոնիկական հիվանդությունները,
• զարկերակային գերճնշումը,
• սիրտ-անոթային համակարգի լուրջ խնդիրները,
• հոգեկան հիվանդությունները:
Եղե՛ք առավել գեղեցիկ ու երիտասարդ