Գլխավոր / Միջամտություններ / Մաշկի գոյացությունների ոչ վիրահատական հեռացում
Մաշկի նորագոյացությունները մաշկային հյուսվածքների տեսանելի փոփոխություններն են (տափակ կամ ծավալային), որոնք առաջանում են ոչ սովորական բջիջների կողմից: Որպես կանոն, նորագոյացությունների հիմքում ընկած է մի քանի գործոնների ամբողջությունը: Այդպիսի գործոնների թվին են պատկանում ժառանգական նախատրամադրվածությունը, ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, թուլացված իմունիտետը, մաշկի վնասումները, հորմոնային խանգարումները (օրինակ, հորմոնների կիրառման կամ հղիության ժամանակ), տարիքային փոփոխությունները, վիրուսային ախտահարումները (դրսևորվում են գորտնուկների, կոնդիլոմաների, պապիլոմաների ձևով), ռենտգեն կամ ռադիացիոն ճառագայթումը, միջատների խայթոցը:
Ընդհանուր առմամբ բոլոր նորագոյացությունները կարելի է դասակարգել մաշկի բարորակ նորագոյացություններ (կյանքի համար վտանգ չեն ներկայացնում , սակայն պատճառում են հոգեբանական և գեղագիտական անհարմարավետություն), սահմանային նորագոյացություններ (պահանջում են հատուկ հսկողություն և կանոնավոր հետազոտում քաղցկեղային գոյացության վերածվելու կապակցությամբ) և մաշկի չարորակ նորագոյացություններ (կարող են առողջությանը վնաս հասցնել և կյանքի համար վտանգ են ներկայացնում):
Մաշկային նորագոյացությունների տեսակները
Ներկայումս նորագոյացությունների ամենատարածված տեսակներից կարելի է առանձնացնել հետևյալները .
Բարորակ.
Սահմանային.
Չարորակ.
Մաշկային նորագոյացությունների ախտորոշման և բուժման եղանակները
Մաշկային ոչ մի նորագոյացություն, նույնիսկ սովորական խալը, չի կարելի ինքնուրույն հեռացնել: Նորագոյացության ձևի փոփոխության, կարմրության, կեղևի առաջացման, քորի, արյունահոսության, պիգմենտացիայի ուժեղացման կամ քրոնիկական վնասման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մաշկի նորագոյացության միայն ժամանակին իրականացված ախտորոշումը թույլ կտա պարզել գոյացության բարորակ կամ չարորակ լինելը, իսկ բժիշկը կիրականացնի մաշկի նորագոյացության հեռացում՝ հետագա պարտադիր հյուսվածաբանական քննությամբ:
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացումն իրականացվում է.
Եղե՛ք առավել գեղեցիկ ու երիտասարդ