Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Միջամտություններ / Բոտոքս

Բոտոքս

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին: Այն այնքան լայն կիրառում ունի, որ արդեն, ինչպես ասպիրինը, կարելի է գրել փոքրատառով:  

Botox®-ը  դեղամիջոց է, որն արտադրվում է Allergan (ԱՄՆ) ընկերության կողմից:

1989 թվականից այն կիրառվում է նյարդաբանության մեջ՝ մկանային կծկանքով ուղեկցվող հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է օրինակ, մանկական ուղեղային կաթվածը:

Բոտոքսի ազդող նյութը հանդիսանում է մաքրված և թուլացված բոտուլոտոքսինը:

Կիրառման բնագավառը

Կոսմետոլոգիայում Բոտոքսը կիրառվում է դիմախաղի կնճիռների վերացման համար, որոնց առաջացումը պայմանավորված է դիմախաղի մկանների շարժողական ակտիվությամբ:  

Այս մկանների լարվածության ժամանակ մաշկը հավաքվում է ծալքերում: Ժամանակի ընթացքում դրանք դադարում են լիովին հարթվել, և ձևավորվում են դիմախաղի կնճիռները: Առավել բնորոշ է վերջիններիս հայտնվելը դեմքի վերին հատվածում՝ ճակատին, ունքերի միջև, աչքերի անկյունում:

Այլ ծագման կնճիռների հարթեցման նպատակով այլ մեթոդներ են կիրառվում՝ ուրվագծային պլաստիկա, մեզոթելերով տրեդլիֆտինգ, քիմիական պիլինգ և այլն:

Ինչպե՞ս է ազդում Բոտոքսը:

Սովորաբար Բոտոքսը ներմուծվում է միջմկանային՝ դիմախաղի մկանների մեջ, որտեղ այն ժամանակավորապես պաշարում է նրանց ընկալունակությունը նյարդային իմպուլսների նկատմամբ: Մկանային պաշարման շնորհիվ նրա մի մասը  թուլանում է, դադարում է կրճատվել և ձևավորված կնճիռները հարթվում են:  

Բժշկի արհեստավարժությունը կայանում է նրանում, որ Բոտոքսով ամբողջությամբ չանշարժացնի կնճիռների առաջացման համար պատասխանատու մկանները, այլ միայն  հանի դրանց բարձր տոնուսը՝ չխաթարելով բնական դիմախաղը:

Բոտուլոտոքսինի ազդեցությամբ ժամանակավորապես պաշարվում են նյարդամկանային կապերը: Ոչ մկանաթելերը, ոչ նյարդաթելերը այդ դեպքում չեն տուժում:

Բոտոքսի ազդեցությունը դարձելի է. 4-6 ամիս հետո պաշարված նյարդամկանային կապերը վերականգնվում են:

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84