Գլխավոր / Միջամտություններ / Բոտոքս
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին: Այն այնքան լայն կիրառում ունի, որ արդեն, ինչպես ասպիրինը, կարելի է գրել փոքրատառով:
Botox®-ը դեղամիջոց է, որն արտադրվում է Allergan (ԱՄՆ) ընկերության կողմից:
1989 թվականից այն կիրառվում է նյարդաբանության մեջ՝ մկանային կծկանքով ուղեկցվող հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է օրինակ, մանկական ուղեղային կաթվածը:
Բոտոքսի ազդող նյութը հանդիսանում է մաքրված և թուլացված բոտուլոտոքսինը:
Կիրառման բնագավառը
Կոսմետոլոգիայում Բոտոքսը կիրառվում է դիմախաղի կնճիռների վերացման համար, որոնց առաջացումը պայմանավորված է դիմախաղի մկանների շարժողական ակտիվությամբ:
Այս մկանների լարվածության ժամանակ մաշկը հավաքվում է ծալքերում: Ժամանակի ընթացքում դրանք դադարում են լիովին հարթվել, և ձևավորվում են դիմախաղի կնճիռները: Առավել բնորոշ է վերջիններիս հայտնվելը դեմքի վերին հատվածում՝ ճակատին, ունքերի միջև, աչքերի անկյունում:
Այլ ծագման կնճիռների հարթեցման նպատակով այլ մեթոդներ են կիրառվում՝ ուրվագծային պլաստիկա, մեզոթելերով տրեդլիֆտինգ, քիմիական պիլինգ և այլն:
Ինչպե՞ս է ազդում Բոտոքսը:
Սովորաբար Բոտոքսը ներմուծվում է միջմկանային՝ դիմախաղի մկանների մեջ, որտեղ այն ժամանակավորապես պաշարում է նրանց ընկալունակությունը նյարդային իմպուլսների նկատմամբ: Մկանային պաշարման շնորհիվ նրա մի մասը թուլանում է, դադարում է կրճատվել և ձևավորված կնճիռները հարթվում են:
Բժշկի արհեստավարժությունը կայանում է նրանում, որ Բոտոքսով ամբողջությամբ չանշարժացնի կնճիռների առաջացման համար պատասխանատու մկանները, այլ միայն հանի դրանց բարձր տոնուսը՝ չխաթարելով բնական դիմախաղը:
Բոտուլոտոքսինի ազդեցությամբ ժամանակավորապես պաշարվում են նյարդամկանային կապերը: Ոչ մկանաթելերը, ոչ նյարդաթելերը այդ դեպքում չեն տուժում:
Բոտոքսի ազդեցությունը դարձելի է. 4-6 ամիս հետո պաշարված նյարդամկանային կապերը վերականգնվում են:
Եղե՛ք առավել գեղեցիկ ու երիտասարդ