Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Դաստակի վիրահատական միջամտություններ. Դյուպյուիտրենի կոնտրակտուրա

Դաստակի վիրահատական միջամտություններ. Դյուպյուիտրենի կոնտրակտուրա

Դաստակի վիրաբուժությունն այն բնագավառներից է, որը զբաղվում է դաստակի, մատների հոդերի, վերին վերջույթների փափուկ հյուսվածքների և նյարդերի հիվանդությունների բուժմամբ:

 

Վիճակներ, որոնց ժամանակ իրականացվում են դաստակի վիրահատություններ.

  • կոտրվածքներ,
  • ջլերի վնասում,
  • նորագոյացություններ,
  • անոթների, հոդային հյուսվածքների և ոսկրերի հետտրավմատիկ վնասումներ,
  • դաստակի ձևախախտում՝ բնածին կամ ձեռք բերովի,
  • դաստակի փափուկ և պինդ հյուսվածքների օտար մարմիններ:

 

Հաճախ մասնագետներին դիմում են վնասվածքներից, այրվածքներից և ցրտահարություններից հետո մնացորդային երևույթների կապակցությամբ: 

Տարածված են այն իրավիճակները, երբ դաստակի մեջ կան օտար մարմիններ, որոնք մկանային թելիկների կծկման հետ տեղաշարժվում են դեպի խորքերը:

Արյունատար անոթների վնասման դեպքում ընդգրկվում է անոթային վիրաբույժը և կիրառվում է նորարարական տեխնիկա:

Տենդովագինիտների, տենոսինովիտների և այլ բորբոքային գործընթացների ժամանակ կիրառվում է բուժման օրգանապահպան ռազմավարություն՝ հատելով գերազանցապես ախտահարված ջլաթելերը՝ պահպանելով առողջ հյուսվածքները:

 

Դյուպյուիտրենի կոնտրակտուրա
Դյուպյուիտրենի կոնտրակտուրան ափային ապոնևրոզի ախտաբանական սպիական ձգումն է, ինչի հետևանքով սահմանափակվում է մատների և ամբողջ դաստակի շարժունակությունը: Ախտաբանության զարգացման ընթացքում առաջանում է ծալիչ կոնտրակտուրա՝ շարժումների ամպլիտուդայի մասնակի նվազմամբ: Ձևախախտված ափային ապոնևրոզի ընթացքով առաջանում է բնորոշ հանգուցային ձգան, զարգանում է մեկ կամ մի քանի մատների շարժունակության սահմանափակում:  

 

Դյուպյուիտրենի կոնտրակտուրան պահանջում է որակավորված բժշկական միջամտություն:

 

Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի պատճառները և ախտանիշները

 

Դեռևս չի հաջողվել պարզել Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի զարգացման հստակ պատճառները:  Համարվում է, որ ախտաբանության հիմքում ափային ապոնևրոզի կառուցվածքի ժառանգական փոփոխություններն են: Մասնագետները նաև համարում են, որ կոնտրակտուրայի զարգացման և նյարդային խանգարումների միջև կապ գոյություն ունի, մասնավորապես, ծայրամասային նյարդերի ախտահարման միջև:  

 

Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի հիմնական նշանները.

  • ձեռքի մատների տարածման սահմանափակում,
  • ափի կենտրոնում ոչ մեծ կարծրացման առաջացում, որից ձգվում են բնորոշ ձգանները,
  • կարող են ցավեր առաջանալ, որոնք ճառագայթում են դեպի վեր՝ ուսի և պարանոցի շրջան,
  • ձգանի մակերեսի ձևախախտված մաշկն աստիճանաբար սերտաճում է շրջակա հյուսվածքների հետ:

 

Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժումը
Հիվանդության սկզբնական շրջանում արդյունավետ է կոնսերվատիվ բուժումը՝ ֆիզիոմիջոցառումները, բուժական մարմնամարզությունը՝ ափային ապոնևրոզի ձգումը, անշարժացնող վիրակապերը: Արտահայտված ցավերի դեպքում կիրառվում են դեղորայքային պաշարումներ՝ հորմոնների և ցավազրկողների կիրառմամբ:  

Սակայն թերապևտիկ բուժումը չի կարող վերացնել հիվանդության հիմնական դրսևորումները և նկատելիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը:

Ախտահարված մատների շարժողական ֆունկցիայի ամբողջական ծավալը վերականգնելու համար պահանջվում է վիրահատական ճանապարհով հեռացնել շարակցական հյուսվածքը և շտկել ափի հոդերի աշխատանքը: Եթե վիրահատության ընթացքում կարիք է լինում հատել մեծ ծավալով հյուսվածքներ, ապա հետագայում իրականացվում է պլաստիկ միջամտություն (հիվանդի սեփական հյուսվածքներով լրացվում են մաշկային ծածկույթների պակասը):

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84