Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Միջամտություններ / Ֆիլեր

Ֆիլեր

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես լրացնում է ծերացած, պակասող հյուսվածքները: Դրանք ներմուծվում են ձևավորված կնճիռների, ակոսների շրջանում,  օրինակ, քիթ-շրթունքային ծալքի մեջ, մեջքի քթի, բերանի անկյունների շրջանում, բերանի շուրջը, աչքերի տակ, արցունքային ակոսի մեջ, ինչպես նաև շրթունքներին, այտերին և մարմնի այլ մասերին ծավալ հաղորդելու համար: Պրոցեդուրան սովորաբար տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ:  Շրջանը, որտեղ ներմուծվում է պրեպարատը, սովորաբար նախօրոք ցավազրկվում է հատուկ միջոցներով կամ պրեպարատի մեջ արդեն լինում է անզգայացնող:  

Արդյունքը պայմանավորված է պրեպարատի կազմով և հաճախ նկատվում է շտկումից անմիջապես հետո:

Ֆիլերների տեսակները: Դրանց կիրառման արդյունքը և ազդեցության երկարատևությունը
Հիալուրոնաթթվով պրեպարատները  ամենալայն կիրառում ունեցողն են և ժամանակի ընթացքում ներծծվում են մաշկի մեջ:  Քանի որ հիալուրոնաթթուն մաշկի համար հանդիսանում է բնական բաղադրիչ, այն հավասարաչափ տեղաբաշխվում է հյուսվածքներում, հրաշալի շտկում է մաշկի դեֆեկտները, ալերգիկ ռեակցիաներ կամ կողմնակի ազդեցություններ չի առաջացնում և գրեթե չի զգացվում:   Այս պրոցեդուրայի ազդեցությունը պահպանվում է կես տարուց մինչև մեկ տարի:

Կոլագենի հիմքով մաշկային ֆիլերներ: Ինչպես հայտնի է, կոլագենը մեր օրգանիզմի շարակցական հյուսվածքի հիմնական բաղադրիչ հանդիսացող սպիտակուցն է, այդ պատճառով վերջինիս պարունակությամբ պրեպարատները իրենց բաղադրությամբ մոտ են մեր մաշկին:  Ավելին, կոլագենն օժտված է հյուսվածքներում կուտակվելու հատկությամբ, այդ պատճառով կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը նվազագույնն է, իսկ մաշկի վիճակն ու արտաքին տեսքը բարելավվում է: Մարդկային կոլագենով ֆիլերները հաճախ կիրառվում են դիմախաղի փոքր կնճիռները, դեմքի, ինչպես նաև վերհոնքային շրջանի ոչ մեծ թերությունները վերացնելու նպատակով: Պրեպարատը, որի կազմի մեջ պարունակվում է խոզի կոլագեն, կիրառվում է դեմքի ավելի խոր ծալքերը շտկելու համար, ինչպիսիք են քիթ-շրթունքային, միջհոնքային ծալքերը, էսթետիկ առումով տհաճ սպիները: Կոլագենային ֆիլերներով շտկման ազդեցության ժամկետը միջինը կազմում է մինչև 3 ամիս:

Կալցիումի հիդրօքսիապատիտով ֆիլերներները  մյուսներից ավելի խիտ են, այդ պատճառով հաճախ կիրառվում են կնճիռների խոր ակոսները լցնելու, լրացուցիչ ծավալ հաղորդելու նպատակով: Ընդ որում, հյուսվածքներում կոլագենի և էլաստինի արտադրման շնորհիվ դրանց օգնությամբ կարելի է բարելավել դեմքի մաշկի վիճակը՝ ավելացնելով վերջինիս առաձգականությունը և ձգտելով կատարելության:
Պոլիլակտիդով ֆիլերները ներմուծվում են մաշկի խոր հյուսվածքներ, ինչի շնորհիվ գործում են ավելի ակտիվ և երկարատև: Այսպիսի ֆիլերներով կարելի է շտկել ինչպես դիմախաղի փոքր կնճիռները, այնպես էլ խոր ծալքերը, սպիները, դեմքի տարբեր շրջանների թերությունները, այդ թվում բերանի շուրջը, քիթ-շրթունքային ծալքերը, կզակը: Պոլիկակտիդով ֆիլերների ներմուծումը մեկանգամյա գործողություն չէ: Կուրսը ենթադրում է 3-4 ներարկում, որոնք իրականացվում են մոտ մեկ ամիս ընդմիջումով: Արդյունքն անմիջապես չի նկատվում: Այն երևում է պրեպարատի մի քանի ներմուծումից հետո, սակայն դրա տևողությունը ամենաերկարատևներից է՝ մոտ երկու տարի:

Ինչպիսի՞ հակացուցումներ ունեն ֆիլերները:
Կոսմետոլոգիայում կիրառվող բոլոր տեսակի ներարկումային պրոցեդուրաների համար հակացուցումներն այստեղ ընդհանուր են: Չի կարելի ներարկում անել պրեպարատի ներմուծման շրջանում մաշկային ցանավորումների, ալերգիկ ռեակցիաների, էկզեմայի կամ վարակային բորբոքումների ժամանակ:  Հակացուցումներ են նաև սուր վիրուսային վարակը, աուտոիմուն հիվանդությունները, ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումը, հղիությունը և կաթնարտադրությունը, օնկոլոգիան:

Ի՞նչ պետք է իմանան այն մարդիկ, ովքեր մտածում են ֆիլերների մասին:

Կարևորը ճիշտ կլինիկայի և մասնագետի ընտրությունն է: Քանի որ բժշկությունը միշտ ուղեկցվում է որոշակի ռիսկերով, որքան կրթված և գիտակ լինի բժիշկը, այնքան ավելի հավանական է, որ պացիենտը ֆիլերների ներարկումից կստանա ցանկալի արդյունք, և այն իր համար կլինի անվտանգ: Պրեպարատը պետք է լինի արտոնագրված:  

 

Կրթված և գիտակ կոսմետոլոգի համար միշտ կարևոր են պրեպարատի վիճակագրական տվյալները, որքան այն մաքուր է, այնքան ավելի հաճույքով և վստահ բժիշկը խորհուրդ կտա այն և կնշանակի: Իսկ ահա պրեպարատի թեստավորման, փորձարկումների մասին աղքատիկ տեղեկատվությունը կամ նրա լրիվ բացակայությունը կանխատեսվող կլինիկական պատկերի որևէ երաշխիք չի տալիս:
 Հարկ է նշել նաև, որ վերլուծական տվյալները (աղբյուրի հղումները մեզ մոտ կան), որոնք հասանելի են կոսմետոլոգների ուսումնասիրման համար, վկայում են հիալուրոնաթթվով մաշկային ֆիլերների ներմուծման ժամանակ անոթային և այլ բարդությունների մասին: Այդ պատճառով երբեմն անհրաժեշտ է անամնեզի մանրամասն հավաքում՝ պացիենտների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու և կոսմետոլոգի աշխատանքը հեշտացնելու նպատակով:

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84