Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Վիրահատություններ / Ինտիմ պլաստիկա

Ինտիմ պլաստիկա

Սեփական մարմնի թերությունները հաճախ կանանց մոտ անհարմարություն և անվստահություն են առաջացնում, ինչը հաճախ բերում է սեռական կյանքի լուրջ խնդիրների առաջացման: Իրավիճակը կարելի է ուղղել ինտիմ պլաստիկայի միջոցով: Պլաստիկ վիրաբույժները կիրառում են ժամանակակից վիրահատական և ոչ վիրահատական եղանակներ, որոնք կարող են օգնել կանանց վերադարձնելու իրենց սեքսուալությունը և բարձրացնել ինտիմ կյանքի որակը: 

 
Ինտիմ շրջանի պլաստիկայի ցուցումները

Ինտիմ պլաստիկ վիրահատության միջոցով պլաստիկ վիրաբույժը շտկում է կանանց սեռական օրգանների բնածին կամ ձեռքբերովի դեֆեկտները, հնարավորություն տալիս վերականգնել սեռական օրգանների կառուցվածքը և ֆունկցիան կամ բարելավել դրանց արտաքին տեսքը: Կանանց մոտ ինտիմ պլաստիկա իրականացնելու հիմնական ցուցումներն են.

 

  • կանացի սեռական օրգանների բնածին ախտաբանությունները և զարգացման անոմալիաները,
  • վնասվածքների, վիրահատությունների, հետծննդաբերական փոփոխությունների հետևանքով առաջացած արտաքին սեռական օրգանների ձևախախտումները,
  • սեռական հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացումը,
  • սեռական հարաբերության ժամանակ թույլ գրգռումը, օրգազմի բացակայությունը,
  • տարիքային փոփոխությունների հետևանքով առաջացած մկանային հյուսվածքների թուլությունը,
  • ինտիմ շրջանի արտաքին տեսքի էսթետիկ անբավարարվածությունը:


Նշված վիճակներից յուրաքանչյուրը կարող է ո՛չ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական անբավարարվածություն առաջացնել: Կանանց սեռական օրգանների պլաստիկան իրական հնարավորություն է սեքսուալ գրավչությունը և ինքնավստահությունը նորից վերադարձնելու համար:  

 

Ինտիմ պլաստիկայի տեսակները

Հեշտոցի պլաստիկա: Այս միջամտությանը դիմում են կանայք, ում մոտ ծննդաբերությունից հետո ինտիմ կյանքում խնդիրներ են առաջացել: Սովորաբար, հատկապես բազմակի ծննդաբերությունից հետո, տեղի է ունենում հեշտոցի մեծացում, որը հաճախ բերում է սեռական հարաբերության ժամանակ զգայնության նվազեցման, օրգազմի կորստի: Խնդրի լուծման նպատակով իրականացվում է հեշտոցի փոքրացում, կատարվում է դասական վիրահատություն կամ ոչ վիրահատական միջամտություն. ինտիմ ուրվագծային պլաստիկա և թելային ձգում:   

Լաբիոպլաստիկա (սեռական շրթերի պլաստիկա): Սեռական շրթերի վիրահատություններն իրականացվում են վերջիններիս ատրոֆիայի կամ գերաճի, դրանց անհամաչափության, անհարթ եզրերի ժամանակ և այլ դեպքերում: Այս ամենը կարող է սեռական հարաբերության և նույնիսկ քայլելու ժամանակ անհարմարավետություն առաջացնել: Փոքր շրթերի փոքրացման նպատակով կիրառվում է ավանդական եղանակը՝ ռեզեկցիան: Մեծացման լաբիոպլաստիկան հնարավոր է իրականացնել ոչ վիրահատական եղանակով՝ կիրառելով լիպոֆիլինգ կամ կենսապոլիմերային գելի ներարկում:

Ծլիկի պլաստիկա: Վիրահատությունն իրականացվում է, եթե կինը գանգատվում է թույլ օրգազմից կամ նրա բացակայությունից, սեռական հարաբերության ժամանակ առաջացող անհարմարավետությունից: Խնդիրները կարող են պայմանավորված լինել ծլիկի շատ փոքր կամ շատ մեծ չափերով, մաշկային ծալքերի մեծ քանակությամբ: Ծլիկի փոքրացման նպատակով կիրառվում է հատման եղանակը: Օրգանի մեծացման նպատակով իրականացվում է ոչ վիրահատական ինտիմ պլաստիկա՝ լիպոֆիլինգ կամ ֆիլերների ներարկումներ:

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84