Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Վիրահատություններ / Մարմնի պլաստիկա

Մարմնի պլաստիկա

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները:

Պլաստիկ վիրաբույժի կողմից կիրառվող մեթոդներն ուղղված են մարդու մարմնի էսթետիկ տեսքի բարելավմանը և տարբերում են հետևյալ տարատեսակները.

Կրծքի պլաստիկա: Ներառում է կրծքագեղձերի էսթետիկայի և ռեկոնստրուկցիայի բոլոր տեսակներ. մեծացում (աուգմենտացիոն մամոպլաստիկա), փոքրացում (ռեդուկցիոն մամոպլաստիկա), բարձրացում (մաստոպեքսիա) և բարձրացում` իմպլանտով, կրծքագեղձերի վերականգնում հեռացումից հետո (մաստէկտոմիա), պտուկ-արեոլար կոմպլեքսի շտկում կամ ռեկոնստրուկցիա, կրծքի լիպոֆիլինգ:
    
Աբդոմինոպլաստիկա: Միջամտության իրականացումն ուղղված է որովայնի առաջային պատին ձգված և գեղեցիկ տեսք հաղորդելուն: Այն իր մեջ ներառում է մաշկի ձգումը, ավելորդ ճարպի հեռացումը, մկանային կարկասի ամրացումը: Վիրահատությունը հատկապես տարածված է ծննդաբերած կանանց մոտ:  

Լիպոսակցիա: Դա որովայնի առաջային պատի ավելորդ ճարպային կուտակումների հեռացումն է: Հաճախ համակցվում է մաշկային ծածկույթի ձգման հետ՝ էսթետիկ հաճելի արդյունք ստանալու համար: Սակայն այս մեթոդը չի համարվում ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց:

Լիպոֆիլինգ: Այս մեթոդի հիմքում մարմնի որոշակի տեղամասեր ճարպային բջիջների ներմուծումն է՝ դրանց գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով, հաճախ իրականացվում է հետույքի վրա:

Ազդրերի շտկում: Հաճախ համակցվում է գլուտեոպլաստիկայի հետ, նպատակը մաշկի ձգումն ու ընդհանուր գրավիչ տեսքի հաղորդելն է:

 

Բազուկների մաշկի ձգում: Այս պլաստիկ վիրահատությունն ուղղված է կախված մաշկի, ավելորդ ճարպային կուտակումների հեռացմանը: Շտկվում են ո՛չ միայն բազուկները, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, նախաբազուկները: Նմանատիպ միջամտություններ իրականացնում են նաև սրունքների վրա:  

 

Փափուկ հյուսվածքների դեֆեկտների հեռացում: Կիրառվում է մաշկի վնասման հետևանքների և սպիների արտահայտվածության նվազման, դրանց առավել էսթետիկ ձևի հաղորդելու համար: Իրականացվում են նաև բարորակ նորագոյացությունների հեռացման նպատակով  (լիպոմաներ, աթերոմաներ, նևուսներ, գորտնուկներ և պապիլոմաներ և այլն):

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84