Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Վիրահատություններ / Դեմքի պլաստիկա

Դեմքի պլաստիկա

Դեմքի պլաստիկան ներառում է դեմքի, պարանոցի,  ճակատ-քունքային շրջանի ձգումը: Դեմքի ձգումը (ֆեյսլիֆտինգ) բացառապես էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն արտաքինի երիտասարդացումն է, դեմքի եզրագծերի վերականգնումը, կնճիռների և ծալքերի, մաշկի կախված հատվածների վերացումը:

 

Դեմքի երիտասարդացման ժամանակակից եղանակներ

 

Այնպիսի տարիքային փոփոխություններն, ինչպիսիք են շրթունքների անկյունների իջեցումը, երկրորդ կզակի առաջացումը, դեմքի ստորին հատվածի կամ վերին կոպի պտոզը, դեմքը զգալիորեն ծերացնում են: Դեմքի և պարանոցի մաշկի ձգման վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ և տևում է չորս-հինգ ժամ՝ պայմանավորված աշխատանքի ծավալով: Հետվիրահատական շրջանը տևում է միջինը երեք շաբաթ, որից առաջին երկու օրը հիվանդը գտնվում է ստացիոնար հսկողության տակ, չորս-հինգ օր հետո իրականացվում է առաջին վիրակապությունը, իսկ յոթերորդ օրը կարերը հանվում են: Այտուցն անցնում է վիրահատությունից երկու-երեք շաբաթ անց: Դեմքն ամբողջովին վերականգնվում է մեկուկեսից երկու ամսվա ընթացքում:

 

Այտուցվածություն. ախտանիշները և բուժումը

 

Այդ ընթացքում հիվանդին հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Քանի որ պլաստիկ վիրաբուժությունը տեղում կանգնած չէ և այս ոլորտում մշտապես իրականացվում են ժամանակակից մշակումներ, վերջին տարիներին առանձնահատուկ ճանաչում է գտել էնդոսկոպիկ ֆեյսլիֆտինգը: Վիրահատության այս տեսակը ենթադրում է դեմքի ձգում ոչ մեծ կտրվածքների միջոցով, որոնք տեղակայվում են շրջապատի համար անտեսանելի հատվածներում :
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ՝ մեկից երեք ժամ տևողությամբ: Ոչ մեծ կտրվածքները տեղակայվում են մազերի աճման գծի շրջանում կամ մաշկի բնական ծալքերի հաշվարկով: Էնդոսկոպիկ ֆեյսլիֆտինգից հետո հետվիրահատական խնամքն ավելի քիչ ժամանակ է պահանջում, իսկ վիրահատության արդյունքն ավելի արտահայտիչ է: 

 

Ռինոպլաստիկա. քթի, քթի հարակից խոռոչների, ռունգերի պլաստիկա

 

Քթի պլաստիկան (ռինոպլաստիկա)՝ քթի արտաքին ձևի վիրահատական շտկումն է:  Քթի պլաստիկայի էությունը քթի ոսկրաաճառային կառուցվածքի կամ նրա առանձին մասերի փոփոխությունն է վիրահատական ճանապարհով, որն իրականացվում է արտաքին քթին էսթետիկ առումով առավել շահավետ ձև տալու նպատակով: Վիրահատություններն հիմնականում իրականացվում են ընդհանուր անզգայացմամբ:

 

Հետվիրահատական սպիները գտնվում են քթի ներսում: Քթի միջնապատի ստորին հատվածում մնում է ոչ մեծ արտաքին սպի: Վիրահատությունից հետո հիվանդը ստացիոնարում մնում է 2-3 օր: Քթի մեջքին գիպսե լանգետը հիվանդը կրում է 7-14 օր: Վիրահատությունից հետո նաև ոչ մեծ կապտուկներ են առաջանում քթի մեջքին և կոպերի շրջանում (հիվանդների մեծամասնության մոտ դրանք ինքնուրույն անցնում են 10-14 օվա ընթացքում):

 

Բլեֆարոպլաստիկա՝ վերին և ստորին  կոպերի պլաստիկա

 

Բլեֆարոպլաստիկան կոպերի, աչքերի կտրվածքի ձևի փոփոխման վիրահատություն է: Բլեֆարոպլաստիկայի իրականացման ցուցումներն են՝ կախված վերին և ստորին կոպերը, կոպերի «ճարպային պարկերը», աչքերի կախված ստորին անկյունները, աչքերի ձևը և կտրվածքը փոխելու ցանկությունը: Վիրահատության ժամանակ ավելորդ մաշկը և ճարպը հեռացվում են աչքերի բնական ծալքերում կատարված կտրվածքներով: Բլեֆարոպլաստիկան իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ ստացիոնարի պայմաններում: Տևողությունը 2-3 ժամ է: Վերականգնման շրջանը 10-12 օրը չի գերազանցում:  

 

Ճակատի և ունքերի պլաստիկա՝ բարձրացում, իջեցում, շտկում

Սովորաբար, ավանդական եղանակի դեպքում, իրականացվում է բիկորոնար կտրվածք, որն անցնում է մազերի աճման գծից յոթ սանտիմետր հետ: Այն մոտավորապես սկսվում է ականջախեցու վերին մակարդակից և անցնում է ճակատի գագաթով, մազերի աճման եզրագծի հետևով և հասնում մյուս ականջին: Այս կտրվածքի միջոցով վիրաբույժը վերաբաշխում է ճակատի հյուսվածքները, փոփոխում և ձգում է ճակատային և վերակնակապճային շրջանի մկանները, հեռացնում է ճարպի ավելցուկը, գլխի վերին շրջանում հատում է անհրաժեշտ մակերեսի մաշկը, դնում է կարեր, որի համար, սովորաբար, կիրառվում են մետաղական ամրակներ: Ճակատի և ունքերի էնդոսկոպիկ ձգումն իրականացվում է 1.5 սմ-ը չգերազանցող 2-3 կտրվածքների միջոցով, որոնք թաքցվում են գլխի մազածածկ հատվածում: Մաշկի տակ մտցվում են գործիքներ և փոքր տեսախցիկ, որը պատկերն ուղարկում է մոնիտորին: Ճակատի մաշկը շերտազատվում է ոսկրից, ձգվում և ֆիքսվում է նոր դիրքում՝ հատուկ կարերի օգնությամբ: Մաշկի հեռացման փոխարեն իրականացվում է նրա վերաբաշխում: Գլխի մաշկի ներքին ֆիքսումը փոխարինում է մաշկի տեղամասերի տեղաշարժմանը դեպի հետ, որն իրականացվում է ավանդական ձգման ժամանակ, ինչպես նաև, ի տարբերություն «բաց» եղանակի, զգալիորեն քիչ է վնասում նյարդային վերջավորությունները, մազարմատները և անոթները: Էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս նաև զգալիորեն կրճատել վիրահատության տևողությունը:


Վերականգնման շրջանը նվազագույն է. բաց եղանակով ճակատի և ունքերի ձգման դեպքում միջինը 2-3 շաբաթէ, էնդոսկոպիկ եղանակի դեպքում` մոտավորապես մեկ շաբաթ: Հետվիրահատական այտուցը և կապտուկներն անհետանում են 2-3 շաբաթ անց: Մի քանի ամիս անց մաշկային հյուսվածքը լիովին վերականգնվում է:

Մենտոպլաստիկա. կզակի շտկում

Մենտոպլաստիկան կզակի դեֆեկտների վերացման պլաստիկ վիրահատություն է՝ ձևի և չափերի շտկմամբ, դեմքի համաչափության ձևավորմամբ: Վիրահատության տեսակով պայմանավորված՝ մենտոպլաստիկայի ժամանակ կատարվում է կամ արտաքին կտրվածք՝ կզակի մաշկային ծալքում, կամ ներքին՝ ստորին շրթունքի ներքին մակերեսին: Մենտոպլաստիկան կարող է լինել մեծացնող կամ փոքրացնող վիրահատություն: Կզակի ձևի շտկման վիրահատությունը, որպես կանոն, իրականացվում է տեղային անզգայացմամբ և նվազ տրավմատիկ վիրահատական միջամտություն:

Վիրահատական շտկումից հետո 3-4 օր հիվանդը կարող է անհարմարավետություն զգալ, աննշան ցավեր: Այտուցը և ցավոտությունն անցնում են 14-16 օր անց: Աշխատանքի կարելի է անցնել վիրահատությունից արդեն մեկ շաբաթ հետո: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել 1-3 ամիս հետո միայն:  

Օտոպլաստիկա.  ականջախեցիների, բլթակների շտկում

Օտոպլաստիկան ականջախեցիների պլաստիկան է: Վիրահատության նպատակը կոսմետոլոգիական դեֆեկտի՝ լոշտակության վերացումն է (մեկ կամ երկու ականջի): Վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ (ցավազրկող ներարկմամբ)՝ ականջախեցու հետին մակերեսին կատարվող կտրվածքով, ինչի շնորհիվ սպին մնում է աննկատ: Ականջախեցու աճառին գեղեցիկ ձև է տրվում, որը ֆիքսվում է ներքին կարերով:   

Իրականացված պլաստիկ վիրահատության բարդությունը պայմանավորում է վերականգնողական շրջանի տևողությունը: Որպես կանոն, այն տևում է մեկ շաբաթից մինչև մեկ ամիս, իսկ երբեմն նաև մինչև կես տարի: Սկզբնական շրջանում հիվանդը որոշակի ռեժիմի է հետևում. ծանրություն չի բարձրացնում, հատուկ սպիտակեղեն կամ վիրակապեր է կրում, հիգիենիկ միջոցառումներ է իրականացնում և դեղորայք ընդունում: Վիրահատական միջամտության տեղի վերջնական ապաքինումը, իմպլանտի կայունացումը մոտավորապես կես տարի է տևում:  Ցանկացած պլաստիկ վիրահատության վերջնական արդյունքը գնահատվում է հենց այդ ժամանակահատվածից հետո: Հիմնականում ստացված փոփոխությունները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում, տարիքային փոփոխությունների դեմ պայքարի դեպքում վիրահատությունն անհրաժեշտ կլինի կրկնել 5-10 տարի հետո:

Աշխարհում գեղեցկության միտումները փոխվել են, այժմ հատուկ ուշադրություն է դարձվում մարդու արտաքին տեսքին և հաճախ դրանով դատում են նրա կարգավիճակի, նյութական վիճակի, եկամուտների և հասարակության մեջ ունեցած դիրքի մասին: Այդ պատճառով, եթե փոխվում է սոցիալական վիճակը, ապա արտաքինն էլ պետք է լինի համապատասխան: Ընդհանրապես, պլաստիկ վիրահատությունները դադարել են հազվադեպ լինել, այսօր յուրաքանչյուրը կարող է վիրաբուժության օգնությամբ շտկել արտաքին թերությունները, փոխվել և կատարելագործվել:


Հարկ է նշել, որ դեմքի մաշկի տարիքային փոփոխությունների առումով պլաստիկ վիրաբուժությունը ամենաարմատական եղանակն է: Ցանկության դեպքում, վիրահատությունը հնարավոր է հետաձգել՝ կիրառելով այնպիսի ներարկումային եղանակներ, ինչպիսիք են ուրվագծային պլաստիկան, ծավալային մոդելավորումը, թելային լիֆտինգը և այլն:

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84