Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Ներաճած եղունգ. ի՞նչ անել

Ներաճած եղունգ. ի՞նչ անել

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական առանձնահատկությունը, որը կարող է ժառանգական բնույթ կրել, այդ թվում` լայն եղնգաթիթեղը, որը խորն է տեղակայված` հարեղնգային բարձիկների նկատմամբ։ Նախատրամադրող գործոնների թվին կարելի է դասել նաև ոտնաթաթի կամարի հարթեցումը (օրինակ` հղիության ժամանակ)։ Հարվածի հետևանքով հարեղնգային բարձիկի վնասումը` եղնգաթիթեղով, անհարմար կոշիկի կրման ժամանակ ճնշման անհամաչափ բաշխումը, ոտնաթաթի կամարի հարթեցումը կամ պեդիկյուրի ժամանակ գործիքներով վնասումը կարող է բերել բորբոքման, հաջորդիվ` հյուսվածքների այտուցի։ Եվ այստեղ սկսում է գործել արատավոր շրջանը. մեծացած հարեղնգային բարձիկն ավելի ուժեղ է վնասվում եղնգաթիթեղով` նպաստելով բորբոքման ուժեղացմանը, մարդու կենսագործունեության ընթացքում միկրոօրգանիզմների մշտական ներթափանցման ֆոնին։

 

Ինչպե՞ս ընդհատել արատավոր շրջանը և ազատվել ներաճած եղունգից մեկընդմիշտ։

 

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է խնդրի լուծման բազմաթիվ եղանակներ։ Դրանցից մեկը հարեղնգային բարձիկի շտկումն է, որից ներկայում բժիշկները կտրականապես հրաժարվում են։ Բանն այն է, որ ներաճած եղունգի պատճառը եղնգաթիթեղն է, հետևաբար` պետք է շտկել հենց եղնգաթիթեղը։

 

Ներկայում  կիրառվում է մեթոդ, որը հնարավորություն է տալիս արմատապես լուծել ներաճած եղունգի հարցը` առաջին իսկ դիմելու ժամանակ։ Այս բժշկական միջամտության էությունը եղնգաթիթեղի եզրային մասնահատումն է (էսթետիկորեն և խնամքով) և աճի մատրիացայի մշակումը` ռադիոալիքներով։ 

 

Գործողությունն իրականացվում է առանց ցավի` տեղային անզգայացմամբ։ Այս դեպքում հեռացվում է եղնգաթիթեղի միայն այն մասը, որն անմիջականորեն վնասում է հարեղնգային բարձիկը։  

 

Վերոնշյալ միջամտությունն իրականացվում է ամբուլատոր, և հոսպիտալացման կարիք չկա։ Վիրակապությունները հիվանդը կատարում է ինքնուրույն։ Որպես կանոն, վիրահատության հաջորդ օրը հիվանդը վերադառնում է առօրյա կյանքին։  

 

Ներաճած եղունգի հարցը լուծվում է մեկընդմիշտ։

 

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84