Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը

Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը

Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն։ Կախված այն բանից, թե որքանով եք հետևում նախապատրաստական անհատական պլանին, պայմանավորված է Ձեր վիրահատության հաջողությունը և բարդությունների բացակայությունը։ Այն անտեսել չի կարելի։

 

Հաջող պլաստիկ վիրահատությունն սկսվում է այն իրականացնելուց մի քանի օր առաջ։  Գալիս եք վիրաբույժի մոտ, ներկայացնում ցանկալի արդյունքը։ Բժիշկը մանրամասն գրում է նախապատրաստման ծրագիրը, ինչպես նաև կազմում է անհրաժեշտ հետազոտությունների ցանկը։ Պլանավորվող վիրահատությամբ պայմանավորված՝ ցուցակը կարող է տարբերվել։

 

Վիրահատությունից  2 շաբաթ առաջ

  • Ծխելը։ Նիկոտինը դանդաղեցնում է վիրահատությունից հետո հյուսվածքների վերականգնման գործընթացը։ Սպիացումը 20-25%-ով դանդաղում է։ Եթե ծխելուց ընդհանրապես հրաժարվել չի ստացվում, գոնե պետք է հնարավորին նվազեցնել նիկոտինի չափաբաժինը։ 
  • Արևայրուք։ Ցանկացած արևայրուք՝ սոլյարիում կամ լողափում, բերում է մաշկային ծածկույթներում քիմիական գործընթացների արագացման։ Իսկ դրանք անցանկալի են պլաստիկ վիրահատության ժամանակ։ Հետաձգեք արևային լոգանքները։  

 

Վիրահատությունից  1 շաբաթ առաջ

  • Ալկոհոլ։  Բացի այն, որ ալկոհոլային խմիչքները նոսրացնում են արյունը և վատացնում մակարդելիությունը, կարող են նաև բացասաբար ազդել անզգայացնող նյութերի, վերականգնողական շրջանում այլ դեղերի ազդեցության վրա։  Այդ պատճառով վիրահատությունից 7-10 օր առաջ ալկոհոլը կտրականապես արգելված է։
  • Դեղեր։ Պետք է շտկել դեղերի ընդունումը։ Ասպիրինը, հակամակարդիչները նոսրացնում են արյունը։ Հանվում են բոլոր հորմոնային պատրաստուկները, հակաբեղմնավորիչ միջոցները։ Միևնույն ժամանակ, բժիշկը Ձեզ համար ընտրում է անոթների ամրացմանը նպաստող դեղեր, ինչը Ձեզ կապահովագրի արյունահոսություններից  և հեմատոմաներից։
  • Կոսմետոլոգիա։ Դեմքի վրա իրականացվող վիրահատության նախապատրաստվելիս անհրաժեշտ է հրաժարվել կոսմետոլոգիական միջոցառումներց։  Ձեր մաշկի նյութափոխանակության գործընթացները պետք է կարգավորվեն։

 

Վիրահատությունից 3 օր առաջ

Լավ հանգստացեք այդ օրերին, բացառեք ծանր ֆիզիզկական ծանրաբեռնվածությունը, սպորտը։ Ամեն օր լոգանք ընդունեք, դեմքի պլաստիկայի նախապատրաստվելիս` օրական երկու անգամ լվացվեք տաք, հոսող ջրով։ Կրծքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք թևատակերի սափրումից՝ գրգռումից խուսափելու համար։ Դեմքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք դեկորատիվ կոսմետիկայից, քսուկներից։

 

Վիրահատության նախօրեին

Պատասխանատու օրվա նախորդ երեկոյան թեթև ընթրեք, ժամը 18:00-ից հետո սնունդ մի ընդունեք։  Բժիշկը կարող է աղիների մաքրման համար անվտանգ միջոցներ նշանակել։ Եթե չափազանց անհանգիստ եք, թեթև սեդատիվ (հանգստացնող) կնշանակվի։ Ցանկալի է լավ քնել։   

 

Վիրահատությունից առաջ` առավոտյան

 

Բոլոր վիրահատական միջամտություններն իրականացվում են քաղցած, որպեսզի օրգանիզմն ադեկվատ արձագանքի ընդհանուր և տեղային անզգայացմանը։

 

Նույնիսկ, եթե կյանքն առանց կոսմետիկայի չեք պատկերացնում, կլինիկա պետք է գնալ բացարձակ մաքուր դեմքով։ Դա վերաբերում է նաև մազերին. սանրվածք կարող եք անել, սակայն լաք չի կարելի օգտագործել։ Դեզոդորանտները, շրթներկը, եղունգների լաքը, կոնտակտային ոսպնյակները, զարդերը ցանկալի չեն։ Հագուստը պետք է լինի ազատ և հարմարավետ։ Նախօրոք պայմանավորվեք հարազատների կամ ընկերների հետ, որպեսզի դուրս գրումից հետո Ձեզ օգնեն կլինիկայից տուն հասնել։

 

Նախքան պլաստիկ վիրահատությունն իրականացվող հետազոտությունները

 

Յուրաքանչյուր պացիենտ անցնում է մի շարք հետազոտություններ.

  • արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում,  
  • արյան կենսաքիմիական քննությամբ որոշվում է շաքարի, բիլիռուբինի, կրեատինինի մակարդակը (օրինակ, շաքարի բարձր մակարդակի դեպքում լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ),
  • կոագուլոգրամա (արյան մակարդելիության որոշում). բժիշկը պետք է վստահ լինի, որ վիրահատության ժամանակ կամ հետո արյունահոսություն կամ թրոմբագոյացում չի առաջանա։
  • վարակների ախտորոշում. հեպատիտները, ՄԻԱՎ-ը, սիֆիլիսը հակացուցում չեն, սակայն բժիշկը պետք է իմանա դրանց առկայության մասին,
  • կրծքավանդակի ֆլուորոգրաֆիա իրականացվում է թոքերի վիճակի գնահատման համար,
  • էլեկտրասրտագրությամբ գնահատվում է սրտի աշխատանքը։

 

Վիրահատության տեսակով պայմանավորված` կարող է պահանջվել քիթկոկորդականջաբանի (ռինոպլաստիկա), անոթաբանի (ազդրի, սրունքների պլաստիկա), գինեկոլոգի (ինտիմ պլաստիկա), մամոլոգի (կրծքի պլաստիկա) խորհրդատվություն։

 

Ինչու՞ է կարևոր հետազոտվելը։

 

Ինչպես արդեն նշվեց, հետազոտման պլանը բժիշկը կազմում է անհատապես։ Այն պայմանավորված է Ձեր օրգանիզմի առանձնահատկությամբ, այս կամ այն հիվանդության առկայությամբ, ինչպես նաև պլաստիկ վիրահատության տեսակով։  Վիրահատության անվտանգության տեսակետից` հետազոտության տվյալները չափազանց կարևոր են ինչպես Ձեզ համար, այնպես էլ վիրաբույժի համար։   

 

Բժիշկը պետք է վստահ լինի, որ միջամտությունը բացասական հետևանքներ չի ունենա։ Այդ պատճառով իրենց վարկանիշին հետևող կլինիկաները մանրամասն հետազոտում են պացիենտներին, հայտնաբերում հակացուցումները։  Պլաստիկայի իրականացմանը խոչընդոտող առողջական խնդիրների դեպքում կատարվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և բուժում։ Խնդրի լուծումից հետո պացիենտը հրավիրվում է վիրահատության։

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84