Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա

Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա

Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի մակերեսը շարունակաբար խոցոտվում և թացանում էր։

Նման դեպքում ախտորոշման համար կատարվում է բիոփսիա՝ հյուսվածքաբանական հետազոտության նպատակով։

Քանի որ պացիենտի մոտ առկա էին բազալ բջջային կարցինոմայի (ագրեսիվ բնույթով մաշկի բարորակ գոյացություն) բոլոր ախտանշանները՝  գոյացության երկարատև առկայություն, պարբերաբար խոցոտվող, խոնավացող մակերես, բիոփսիա չիրականացվեց:

Բազալ բջջային կարցինոման մետաստազներ չի առաջացնում, սակայն, ագրեսիվ բնույթով պայմանավորված, քայքայում է ստորադիր հյուսվածքները` ընդհուպ աճառային հյուսվածքը, օրինակ՝ քթի վրա տեղակայման ժամանակ։ Բազալ բջջային կարցինոման հիմնականում լինում է դեմքի շրջանում, ավելի քիչ դեպքերում`  վերջույթների, թիկունքի, իրանի շրջանում: Այն հիմնականում հանդիպում է միջին տարիքից բարձր անձանց մոտ:

Սկզբնական շրջանում գոյացությունն ունենում է խոր նևոսիի տեսք,  ժամանակի ընթացքում կարող է մեծանալ և կենտրոնում առաջացնել խոցոտված, թաց մակերես, որը  պարբերաբար չորանում և կեղևապատվում է:

Սովորաբար, բազալ բջջային կարցինոմայի բուժումը վիրահատական եղանակով հեռացումն է։ Հազվագյուտ դեպքերում, երբ ուռուցքը տարածվում է, կիրառվում է քիմիաթերապիա կամ գամմա ճառագայթում։

Վերոնշյալ կլինիկական դեպքում կիրառվեց տեղային վիրահատական միջամտություն, հեռացվեց գոյացությունը և հարակից հատվածը` ամբողջությամբ, որպեսզի բացառվի կրկնությունը։

Վիրահատությունից հետո պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ այն կարող է նպաստել բազալ բջջային կարցինոմայի կրկնությանը։

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84