Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը

Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը

Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։  Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում։ Ենթամաշկային գոյացություններն ունեն խիտ էլաստիկ կազմություն, անցավ են և շարժուն։

 

Սովորաբար, աթերոմաները հայտնաբերվում են պարանոցի, իրանի, դեմքի վրա, հեռացման անհրաժեշտությունը պայմանավորված է վարակով։ Վարակիչ գործընթացի ախտանիշներն են.

  • մաշկի տեղային կարմրություն,
  • գոյացության շոշափման ժամանակ` ցավոտություն,
  • տեղային ջերմության բարձրացում։

 

Սեղմելու ժամանակ անջատվում է սպիտակավուն պարունակություն՝ թարախային բնույթի և տհաճ հոտով։

 

Գոյացության առաջացման պատճառներն են.

  • մաշկի վնասում,
  • մազային ֆոլիկուլի այտուց,
  • ճարպագեղձի արտադրության արտահոսքի խանգարում։

 

Ախտորոշում և բուժում

Բժշկական զննումը և շոշափումը, սովորաբար,  բավարար է ախտորոշման համար, դժվարության դեպքում կարելի է նաև բիոփսիա կատարել։
Կիստայի դրենավորման և ապաքինման համար դրվում է հատուկ կոմպրես։ Անարդյունավետության դեպքում իրականացվում է աթերոմայի հեռացում` վիրահատական ճանապարհով։ Գործողությունն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում։ Վիրաբույժը հատում է կիստան և հեռացնում թարախային պարունակությունը։  Հետվիրահատական շրջանում նշանակվում է հակաբիոտիկոթերապիա։  

Մեր կլինիկայում պացիենտները ժամանանակին են ստանում բուժօգնություն, աթերոմաների հեռացումն իրականացվում է արագ և անցավ։

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84