Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / «Սպիտակ թիկունք» շարքից. «Եղբոր խրատները երբեք չի մոռանա, հպարտությամբ է պատմելու նրա մասին...»

«Սպիտակ թիկունք» շարքից. «Եղբոր խրատները երբեք չի մոռանա, հպարտությամբ է պատմելու նրա մասին...»

«Նրա վնասվածքները, բարեբախտաբար, ծանր չէին (վնասված էին մաշկն ու ենթամաշկը)։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել...»,- պատմում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը

 

Պացիենտը 19-ամյա ժամկետային զինծառայող Մուրադ Գևորգյանն էր։ Պատմում է, որ արդեն տաս ամիս է` զինվոր է: Եղբոր՝ Վարուժանի հետ նույն զորամասում էր ծառայում։ Նրանք Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքից են։

 

Պատերազմի ընթացքում եղբայրներին Մարտունի 2-րդ զորամասից տեղափոխել են Ֆիզուլի, սակայն նրանք հարազատներին սթրեսի չենթարկելու համար չէին տեղեկացրել այդ մասին։ Հոկտեմբերի 24-ի առավոտյան Մուրադը պայթյունից վիրավորվեց և ստացավ բեկորային խորը վիրավորում։  
«Հիշում եմ, որ ինչ-որ մեքենայի մոտ էի կանգնած, երբ տեղի ունեցավ պայթյուն։ Առաջինը եղբայրս մոտեցավ և գրկեց ինձ... Հետո շտապօգնություն կանչեց` մոտակա հոսպիտալ տեղափոխելու... Նրա աչքերն արցունքոտ էին...»։  

 

Սա եղբայրների վերջին հանդիպումն էր... Նույն օրը գիշերը թշնամին հարձակվել էր և դիպուկահարի հարվածից Վարուժանն... անմահացավ...
Մուրադի մի աչքը հեռացվել է։ Աջ ոտքի, ձեռքի, պարանոցի, դիմային և կողային հատվածներում վիրահատության չսպիացած վերքեր են։ Մուրադը հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն շարունակում է հսկվել: Նա նաև Հերացի առաջին հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի և Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանի վերահսկողության տակ է:  

 

…Վարուժանի խրատները Գևորգը երբեք չի մոռանա։ Հպարտությամբ է պատմելու իր անվախ եղբոր մասին. «Ասում էր, ուշադիր և զգույշ եղիր...»։

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84